Կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։
Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք և սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը և այլն։
Հնարավոր թերացումներն անհապաղ վերացնելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են ցուցումներ, իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն։
Կարծիքներ